Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Շուտով կմեկնարկի Հայաստանը կրկեսի վերածելու հերթական (միգուցե` եզրափակիչ) փուլը

Շուտով կմեկնարկի Հայաստանը կրկեսի վերածելու հերթական (միգուցե` եզրափակիչ) փուլը
17.05.2025 | 18:07

Փաստորեն, օրվա ընդդիմության մի մասը կողմ է իմպիչմենտին, մյուսը` ձեռնպահ:

Փաստորեն, օրվա ընդդիմությունը վարչապետի թեկնածու չունի, սակայն Աղազարյան Հովիկն ու Ասլանյան Հակոբն ունեն:

Փաստորեն, իմպիչմենտի համար անհրաժեշտ ձայներ ընդդիմությունը չունի:

Փաստորեն, իմպիչմենտը պետք է իրականացվի փողոցի ճնշմամբ:

Փաստորեն, եթե իմպիչմենտի գաղափարի շուրջ համաձայնություն կայանա, ապա փողոցային ճնշումը պետք է գլխավորեն Աղազարյան Հովիկը, Ասլանյան Հակոբն ու իրենց թեկնածուն:

Փաստորեն, շուտով կմեկնարկի Հայաստանը կրկեսի վերածելու հերթական (միգուցե` եզրափակիչ) փուլը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4188

Մեկնաբանություններ